17 Ապրիլի 2014, 411 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ հոդվածներով և Պետական կառավարչական հիմնարկների մասին Հայաս-տանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետու-թյան կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10 «ԳԱԶ-32214» մակնիշի տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` 1,340,400 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի:
2. Նվիրատվություն ընդունած գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) նվիրատվության պայմանագիր կնքել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության հետ` նախատեսելով դրույթ, որ պայմանագրից ծագող ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցներով.
2) համապատասխան նվիրատվության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
3) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 1-ամսյա ժամկետում գնահատել շտապ օգնության ավտոմեքենաների վիճակը.
4) մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը իրականացնել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ:
4. 2014 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված` վերանորոգված 10 շտապ օգնության ավտոմեքենաները հետ վերցնել և դրանք, ըստ պահանջի, նվիրաբերել մարզային բժշկական հաստատություններին:
5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին մարզային բժշկական հաստատությունների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` պայմանագրերում նախատեսելով, որ շտապ օգնության ավտոմեքենաները պետք է օգտագործվեն բացառապես տվյալ բժշկական հաստատությունում` բժշկական ծառայություններ մատուցելու պայմանով:
Հավելված