3 Ապրիլի 2014, 339 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի <<Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին>> N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) N 1 հավելվածի ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.
<<17. Խորքային հորի հորատմանը ներկայացվող պահանջներ>>.
2) N 2 հավելվածի ՝
ա. <<ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ>> բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.
<<17. Խորքային հորի նախատեսվող հորատանցքի հիդրոերկրաբանական կտրվածքը (տրամագիծ, խորություն), հորատումն իրականացնող սարքավորման տիպը, հորատումն իրականացնելու ժամանակահատվածը և կապիտալ շինարարության իրականացումն ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝ հիդրոտեխնիկական լիցենզիան):>>,
բ. <<ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ>> լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20-րդ կետով.
<<20. Խորքային հորի հորատմամբ ջրօգտագործման իրականացման հայտի դեպքում՝ հորատում իրականացնող սարքավորման հաշվառման տվյալները, սարքավորման տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը և պարտավորություն հորատման հորի տվյալները <<Հանրապետական երկրաբանական ֆոնդ>> պետական ոչ առևտրային կազմակերպություն և ջրային պետական կադաստր ներկայացնելու վերաբերյալ>>.
3) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 8-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: