Կառավարության որոշումներ

27 Մարտի 2014, 334 - Ա

«ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` իրավասու մարմիններ)` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
2. Սահմանել, որ իրավասու մարմինների պահանջով Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները սահմանված կարգով տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար: