Կառավարության որոշումներ

10 Ապրիլի 2014, 401 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍ-ՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈ¬ՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի գծով 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 8 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշմամբ նախատեսված շինվերանորոգման և ջեռուցման հետ կապված աշխատանքներն իրականացնել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա.
2) սույն որոշմամբ նախատեսված լիցենզավորված (microsoft) ծրագրերը ձեռք բերելուց հետո դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով հետևյալ ապրանքատեսակները`

Ապրանքախմբի անվանումը Ապրանքա
տեսակի նկարագիրը Մեկ միավորի առավելագույն գինը Տեխնիկական բնութագիրը
1. 1. Սկաներներ համակարգիչ
ների համար, թերթային Xerox DocuMate 5445 650 000 ուլտրաձայնային կրկնակի թարմացվող բովանդակության բացահայտում և անկյունային (dog-ear) հայտնաբերում
որոնելի PDF ֆորմատի արագ սկանավորում, հեշտ որոնման և դուրսբերման համար
ներկառուցված սարքավորման վրա հիմնված պատկերի վերամշակում
բարձր տեխնիկական հատկանիշներով, սերտիֆիկացված TWAIN դրայվեր
զբաղեցնում է փոքր տարածք՝ ծանրաբեռնված սեղանի վրա
անկյունային հնարավորությունը (dog-ear) թույլ է տալիս ոչ ստանդարտ ֆորմատի և տարբեր հաստության թղթերն ավտոմատ, ուղիղ, առանց պտտելու, փաթեթով սկանավորման
սկաներն ավտոմատ դանդաղեցնում է փոքր ֆորմատի թղթերի դուրսբերման արագությունը և թույլ չի տալիս, որ այդ ֆորմատի փաստաթղթերն ընկնեն հատակին
սկաների տեսակը, թղթային
արագությունը @ 200 dpi, B & W, պարզ, 45 ppm
արագությունը @ 200 dpi, B & W, դուպլեքս, 90 IPM
օպտիկական թույլատրելիությունը, 600 dpi
դուրսբերման խորությունը, 24 բիտ
ADF հզորությունների, 75 թերթ (20 lb. Թղթի վրա)
ADF առավելագույն թղթի չափը, 8.5 "x 100" (պատվերով)
ADF նվազագույն թղթի չափը, 1.9 "x 2.8" - ի
թղթի հաստությունը / քաշը, 5 - 55 lbs.
ինտերֆեյսը, USB 2.0
տպելու ծավալ, 4000 էջեր / օր
դրայվերներ, TWAIN, WIA, ISIS
աջակցվող օպերացիոն համակարգերը (OneTouch 4): Windows 8, 7, Vista, XP (SP2)
Visioneer OneTouch Technology, այո
նկարի կատարելագործման տեխնոլոգիա Visioneer Acuity
մուտքային լարում, 110 - 240 V ~
էներգիայի սպառումը (ակտիվ), 25 Watt
էներգիայի սպառումը (սպասման), 1 Watt
լույսի աղբյուրը, LED
պատկերային սենսոր CIS
չափերը, 12.5 x 7.7 x 8.2 (W × D × H)
քաշը. 8.8 lbs.
2. Մալուխ` համակարգչի, UTP cable 6 level FTP cable cat 5e 300 թեստավորված ROHS-Compliant ցանցի համար, գույնը` սպիտակ

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված