Կառավարության որոշումներ

10 Ապրիլի 2014, 395 - Ն

«ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՈՒ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ», «ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ, ԴԱՍԱԳՐՔԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «13. Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «21. Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 1, 2, և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված