27 Մարտի 2014, 384 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 650-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և գումար փոխանցելու մասին» N 650-Ն որոշման 2-րդ կետում «600,0 մլն դրամը ենթակա է վերադարձման` մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը, իսկ 300,0 մլն դրամը` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «300,0 մլն դրամը ենթակա է վերադարձման` մինչև օգոստոսի 31-ը, իսկ 600,0 մլն դրամը` մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: