3 Ապրիլի 2014, 391 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ԵՎ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27460.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծառայություններ՝ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգով:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել՝
1) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացումը` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարի հաշվին.
2) Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության և Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԳԱՄԿ-ներ) խորհրդատուների միջոցով վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների վերաբերյալ իրազեկումը և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը հողօգտագործողներին:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում իրականացնել կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման ու զարգացման ռիսկերի գնահատում և վերլուծություն.
2) կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման և զարգացման ռիսկերի գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:
7. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` համայնքների ղեկավարների միջոցով աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետներին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով սահմանված պարբերականությամբ ուսումնասիրությունների կատարման գործում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: