10 Ապրիլի 2014, 376 - Ա
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ և <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամաս N 5/1 հասցեում գտնվող կաթսայատան 44000.00 հազ. դրամ գնահատված արժեքով սարքավորումները և արտաքին ջերմոցանցը՝ համաձայն հավելվածի այսուհետ` գույք, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման և տեղափոխման ծախսերն իրականացվելու են Սպիտակի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր