Կառավարության որոշումներ

3 Ապրիլի 2014, 354 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հաստատել`
1) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 5 հավելվածի.
2) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 6 հավելվածի.
3) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 7 հավելվածի.
4) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 8 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված