Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2005, 1884 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով 2005 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «01. «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023