Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2014, 317 - Ն

ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ ԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱ- ՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամից (այսուհետ` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 50000 հազ. դրամ արժեքով ձեռք բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Հալաբյան 24-26 տարածքից 275.2 քառ. մետր մակերեսով տարածքը և դրան համապատասխան հողամասի բաժնային մասը (այսուհետ` գույք):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 50000 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացումն ու սեփականության իրավունքի պետական գրանցումը:
4. Սահմանել, որ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի փոխանցումից և սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքը նվիրաբերել «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)՝ կազմակերպության գործունեության համար օգտագործելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի նվիրաբերության մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

 

Հավելված