13 Մարտի 2014, 305 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ- ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N ՆԿ-183-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հավելված