Կառավարության որոշումներ

19 Մարտի 2014, 288 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 990-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1256-Ն որոշման վերնագիրը, 2-րդ կետի 1-ին, 4-րդ և 6-րդ ենթակետերը և 3-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև N 1 հավելվածի վերնագիրը «Արարատի մարզի Արգավանդի» բառերից հետո լրացնել «և Գետափնյա» բառերով, իսկ «համայնքի» բառը փոխարինել «համայնքների» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: