6 Մարտի 2014, 278 - Ն
ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1551-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում հրատարակել միջազգային և տարածաշրջանային, դրանց բացակայության դեպքում` ազգային ստանդարտների ցանկը, որոնց կամավոր սկզբունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված