Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2005, 1632 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 285.32 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 281.89 հեկտարը, որից` 1.44 հեկտար վարելահող, 280.45 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 1.44 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.

բ) 1.77 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1.35 հեկտարը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ 0.42 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.

գ) 0.26 հեկտար վարելահողը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման համար.

դ) 1.40 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:

2. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերից 0.32 հեկտարը տեղափոխել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 0.25 հեկտարը` բնակելի կառուցապատման, 0,07 հեկտարը` հասարակական կառուցապատման համար, իսկ 0,27 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արտադրական օբյեկտների կառուցման համար: