Կառավարության որոշումներ

3 Նոյեմբերի 2005, 1841 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար հաստատել՝

ա) կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ.

բ) կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: