Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2014, 217 - Ա

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ճանաչել Միասնական տնտեսական տարածությանը և Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման շրջանակում ինտեգրացված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ճանաչել լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության և Միասնական տնտեսական տարածության անդամերկրների մաքսային ծառայությունների միջև տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ:
3. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչել որպես էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի` Հայաստանի Հանրապետության պետական բաղադրիչի օպերատոր:


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր