Կառավարության որոշումներ

6 Մարտի 2014, 216 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 hավելվածի 2-րդ կետում «1999 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունից երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման հսկողության կարգը և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների ցանկերը հաստատելու մասին N 463 բառերը փոխարինել «2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն» բառերով.
2) որոշման N 1 hավելվածի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե բառերով.
3) որոշման N 2 hավելվածում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար և N 3 hավելվածում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: