13 Փետրվարի 2014, 195 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ամրացված`
1) «Ֆորդ էքսպեդիցիոն» մակնիշի և 469342,56 (չորս հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր քառասուներկու դրամ հիսունվեց լումա) դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 1998 թ., նույնականացման համարը` 1FMPU18LOWLA39228, գրանցման համարանիշը` 395LL11) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) «Միկրոավտոբուս ԳԱԶ-322132» մակնիշի և 0 (զրո) դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2000 թ., շարժիչի համարը` 40260CX0132227, գրանցման համարանիշը` 216 ԼS 64) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սերմերի գործակալություն» և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) տնօրենների հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել uույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների անհատույց oգտագործման մաuին պայմանագրեր` uահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախuերը ենթակա են իրականացման` կազմակերպությունների միջոցների հաշվին: