Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2005, 1834 - Ն

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 31 ՈՐՈՇՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի N 31 որոշման 1-ին կետով առանձնացված, Հայաստանի Հանրապետության նախկին պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը հանձնված` 258685 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող

55 անվանում` 161 հիմնական միջոցները (այսուհետ` գույք), որպես գույքի առանձին տարրեր, մեկամսյա ժամկետում մասնավորեցնել դասական աճուրդով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել գույքի մեկնարկային գինը` դրա հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 25 տոկոսը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին:

4. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։