Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2014, 189 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 265-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը՝ սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել միջոցառումների իրականացման տարածքների քարտեզները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների խաղողի այգիներում 2014-2016 թվականների վեգետացիայի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին N 265-Ն որոշումը:
4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 7769.7 հազ. դրամ, որից՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 5317.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման՝ որպես դրամաշնորհ՝ խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 2451,8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել N 7 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:


Հավելված