Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2014, 172 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆ ԿԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված պահանջները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում գործունեության ոլորտային առանձնահատկությունները (մանկատուն, երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատանքի ընդհանուր կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` հաստատել`
ա. հաստիքացուցակի օրինակելի ձևը և դրա լրացման կարգը,
բ. պաշտոնների անվանացանկերը և պաշտոնների անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևերը,
գ. աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներն ու մեխանիզմները.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված աշխատավարձերի միասնական համակարգի մոտեցումների ու մեխանիզմների ներդրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի հիմքում դրված հաշվարկներով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար` աշխատավարձի գծով նախատեսված ֆինանսական հատկացումների չափը:
 

Արխիվ

2024

2023