27 Հոկտեմբերի 2005, 1810 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկի «Կազմակերպության անվանումը» սյունակի 8-րդ կետը «թանգարաններ» բառից հետո լրացնել «(պատկերասրահներ)» բառով, իսկ «Պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների անվանումները» սյունակի 8-րդ կետը «էքսկուրսավարներ» բառից հետո` «գիտաշխատողներ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: