Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1519 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել`
ա. 4-րդ կետի երկրորդ պարբերությունը,
բ. IV գլուխը.
2) 44-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում.».
3) 46.2-րդ կետում`
ա. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման լիցենզիա, ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց, ինչպես նաև բնական գազի փոխադրման համակարգերի սեփականատիրոջը՝ էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման կամ ջրի մատակարարման համակարգերի նախագծով նախատեսված շենքերի, շինությունների կամ այլ օժանդակ կառույցների կառուցման համար հողամասեր տրամադրելու դեպքում.»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին` իրենց կանոնադրական խնդիրներից բխող գործունեություն իրականացնելու համար:».
4) ուժը կորցրած ճանաչել 70-րդ և 71-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: