Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2005, 1809 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 879-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» N 879 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետը «օբյեկտների» բառից հետո լրացնել «, N 4 հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված կազմակերպությունների` նույն ցանկում չներառված դուստր ընկերությունների, մասնաճյուղերի, արտադրական նշանակության այլ օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենքերի, թռչնանոցների, դեզանոցների, չորանոցների, սիլոսի հորերի, պահեստների, կերախոհանոցների, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի», իսկ «հատկացված» բառից հետո «, բացառությամբ չկառուցապատված (առանձին միավոր հանդիսացող)» բառերով.

2) որոշման հավելվածի Երևան քաղաքի տարածագնահատման գոտիների նկարագրում`

ա) երկրորդ գոտու տարածքի նկարագրում`

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.22-րդ և 2.23-րդ կետերով.

«2.22. «Նորք» թաղամասը,

2.23. Գրիգոր Լուսավորչի և Ծովակալ Իսակովի փողոցների հատման կետից, Գրիգոր Լուսավորչի փողոցով, Արշակունյաց պողոտայով, Արշակունյաց 1-ին փակուղով, Արտաշատի ջրանցքով, Ծովակալ Իսակովի փողոցով պարփակված տարածքը»,

2.11-րդ կետում «1.1.» թվերը փոխարինել «1.3.» թվերով.

բ) երրորդ գոտու տարածքի նկարագրում`

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.36, 3.37, 3.38, 3.39, 3.40 և 3.41-րդ կետերով.

«3.36. Ռոստոմի (Խմելնիցկու) փողոցի հատված, սկսած Նար-Դոսի փողոցի հետ հատումից մինչև վերջ,

3.37. «Նորագյուղ» թաղամասը,

3.38. «Նոր Կիլիկիա» թաղամասը,

3.39. Թբիլիսյան խճուղին ամբողջությամբ,

3.40. «Նորք-Մարաշ» թաղամասը,

3.41. Բարբյուսի, Քեռու (Շչորսի), Ս. Մալխասյանց (Պրավդայի), Մամիկոնյանց (Ֆուրմանովի), Գրիբոյեդովի, Ադոնցի (Գվարդիականների) փողոցներով, Ազատության, Կոմիտասի պողոտաներով, Կասյան, Կիևյան, Բարբյուսի փողոցներով սահմանագծված տարածքները»,

3.1-ին կետի «տարածքը,» բառից հետո լրացնել «բացառությամբ 2.23-րդ կետում նշված տարածքի,» բառերով,

3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.3. Աջափնյակ թաղամասը (մասամբ)` սահմանագծված հետևյալ փողոցներով` Լենինգրադյան փողոցով, Հալաբյան փողոցով, Մարգարյան փողոցով, Բաշինջաղյան փողոցով, Մազմանյան փողոցով, Շիրազի փողոցով, Լենինականի փողոցով, Լենինգրադյան փողոցով, ինչպես նաև թաղամասին հարող Թումանյանի անվան զբոսայգին և ֆիզիկայի ինստիտուտի տարածքը` ներառյալ բնակելի շենքերը»,

3.20-րդ կետում «փողոցն» բառը փոխարինել «և Սասունցի Դավթի (Մայակովսկու) փողոցներն» բառերով, 

3.28-րդ կետում «Շիրակի փողոցն» բառերը փոխարինել «Շիրազի և Լենինականի փողոցներն» բառերով. 

գ) չորրորդ գոտու տարածքի նկարագրում`

4.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.6. Շիրազի փողոցի ձախակողմյան տարածքի 120 մ լայնությամբ շերտը Ջանիբեկյան փողոցի հետ հատումից մինչև Գևորգ Չաուշի փողոցի հետ հատումը»,

4.12-րդ կետից հանել «ինչպես նաև հետևյալ փողոցներով սահմանագծված տարածքներում» բառերը,

4.13-րդ և 4.14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.13. «Սարի թաղ» թաղամասում,

4.14. «Նոր Արաբկիր» թաղամասում»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.21-րդ կետով.

«4.21. «Արարատյան» զանգվածում».

դ) հինգերորդ գոտու տարածքի նկարագրում`

5.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.3. Շիրազի փողոցի ձախակողմյան տարածքի 120 մ լայնությամբ շերտից դեպի Սիլիկյան թաղամաս ընկած տարածքը»,

հանել 5.9, 5.11, 5.12, 5.13, 5.14 և 5.15-րդ կետերը.

3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: