30 Հունվարի 2014, 145 - Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 4-րդ, 10-րդ հոդվածի 6-րդ, 11-րդ հոդվածի 4-րդ ու 10-րդ և 37-րդ հոդվածի 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) պետական նպաստների բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.
2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններն են, որոնք`
ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական ծառայությունների տարածքային բաժինները (երկուսը միասին այսուհետ` տարածքային կենտրոն),
բ. տարածքային կենտրոններն ունեն իրենց կողմից սպասարկվող տարածքներ և ծածկագրեր` համաձայն N 1 հավելվածի,
գ. ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տարածքային կենտրոնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
2. Հաստատել`
1) ընտանիքների անապահովության գանահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը` համաձայն N 3 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը` ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների` համաձայն N 4 հավելվածի.
4) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
5) ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծման, ձևավորման, անհատական տվյալների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների միջև փոխանակման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
6) սոցիալական բանկի, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին Հայաստանի Հանրապետության նախարարությունների և այլ պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխանակվող տեղեկատվությունը` համաձայն N 7 հավելվածի.
7) ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն N 8 հավելվածի.
8) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն N 9 հավելվածի.
9) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի անկանխիկ եղանակով վճարման կարգը` համաձայն N 10 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալների փոխանակման կարգը` համաձայն N 11 հավելվածի.
11) ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաuտաթղթերում նպաuտի իրավունք տվող կամ նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկությունների հիման վրա խորհրդի` ավելի վճարված գումարների վերադարձման վերաբերյալ առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը` համաձայն N 12 հավելվածի.
12) ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը` համաձայն N 13 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին ապահովել`
1) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով նպաստների նշանակման և վճարման գործընթացները` օգտագործելով 2013 թվականին գործող օրենսդրությամբ նպաստի տվյալ տեսակի նշանակման համար հաստատված` տպագրված ձևաթղթերը.
2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները բնակչության համար առավել տեսանելի վայրերում պարտադիր փակցնելը.
3) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին իրավաբանական օգնությամբ` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման կամ համապատասխան դատարան հայցադիմումներ ներկայացնելու գործում.
4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաuտագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իuկ uոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների uպաuարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում` աշխատանքների կազմակերպումը համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները.
5) յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման մասին:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր տեղադրումը`
1) համապատասխանաբար նախարարության, մարզպետարանների, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև համացանցային կայքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանների և գյուղապետարանների կայքէջերում` համաձայն N 14 հավելվածի.
2) այն քաղաքապետարանների և գյուղապետարանների համացանցային կայքէջերում, որոնց կայքէջերը կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
6. Սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակի չափը 2014 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված կենսաթոշակի չափով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված