Կառավարության որոշումներ

23 Հունվարի 2014, 123 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4-Ի N 880-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2012-2013 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 880-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «2012-2013 թվականների» բառերը փոխարինել «2014-2015 թվականների» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. «Ժամկետը» սյունակում «2012-2013 թթ.» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբեր» բառերով,
բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: