6 Հոկտեմբերի 2005, 1806 - Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: