30 Հունվարի 2014, 82 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1465-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին, 14-րդ կետի «բ» ենթակետին և «Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշմամբ ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության 2014 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 104 733.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 15901.7 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 35778.8 հազ. դրամ, ինն ամսում` 65745.7 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շիկահող» պետական արգելոց» և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին».
2) որոշման 1-ին կետը «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերից հետո լրացնել «(պետական գրանցման համարը` 72.210.01024)» բառերով, «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերից հետո՝ «(պետական գրանցման համարը` 79.210.00363)» բառերով, իսկ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝» բառերից հետո՝ «պետական գրանցումից հետո» բառերով.
3) որոշման 13-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
ա. հաստատել միաձուլման պայմանագիրը, միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը,
բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը և արժեքը,
գ. հաստատել միաձուլման կարգը և պայմանները,
դ. պետական կազմակերպությունը սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.».
4) որոշման 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ստեղծել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիկահող» պետական արգելոց, «Սոսու պուրակ» պետական արգելավայր, «Զանգեզուր» պետական արգելավայր, «Սև լիճ» պետական արգելավայր, «Արևիկ» ազգային պարկ, «Բողաքար» պետական արգելավայր և «Խուստուփ» պետական արգելավայր մասնաճյուղեր, ապահովել մասնաճյուղերի պետական հաշվառումը.».
5) որոշման 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը և 11-րդ կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ են մտնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման պահից:».
6) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կազմակերպությունը «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 72.210.01024) և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 79.210.00363) իրավահաջորդն է` համաձայն փոխանցման ակտերի:»,
բ. 13-րդ կետում «կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ)» բառերը փոխարինել «կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը,» բառերով.
գ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից՝ կազմակերպության հաստիքային աշխատողների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի անհատական կազմը, ինչպես նաև խորհրդի նախագահը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:».
դ. 17-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
11) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: