Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2014, 87 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական հիմնարկը Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1933-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 29-րդ կետի ա ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: