6 Փետրվարի 2014, 96 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` նախկին Ախտահանման կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված` Հայաստանի Հանրապետության Հրազդան քաղաքի Երևան-Սևան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի գրանցման 2007 թվականի փետրվարի 20-ի N 2248271 վկայական, կադաստրային կոդ 07001.0797.0082)` 5760 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը` 7 153 920 դրամ կադաստրային արժեքով, պահեստը` 1282.71 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 պահակատները` 24.24 քառ. մետր և 25.46 քառ. մետր, ջրավազանը` 33.0 քառ. մետր մակերեսներով` ընդհանուր` 1365.41 քառ. մետր մակերեսով և 17 394 183,9 դրամ սկզբնական արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդուն-ման աշխատանքների կատարումը: