6 Փետրվարի 2014, 94 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 1-ին բաժնի 5-րդ կետի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 12-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: