Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2014, 75 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 19875627 դրամ հաշվեկշռային արժեքով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պետրովի փողոցի 2-րդ նրբանցքի N 33 հասցեում գտնվող «Խաչերի» պոմպակայանի 284.45 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինություններով (հերթապահի սենյակ` 41.6 քառ. մետր, պոմպակայան` 75.9 քառ. մետր, ջրընդունիչ կետ` 69.54 քառ. մետր, ջրընդունիչ կետ` 92.82 քառ. մետր, ջրընդունիչ կետ` 4.59 քառ. մետր), դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված 1.09209 հեկտար հողամասով և նշված պոմպակայանի շարժական գույքով (կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ և արտադրատնտեսական գույք) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել մրցույթով` որպես մեկ գույքային միավոր:
6. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 5976.571 հազ. դրամ, որից անշարժ գույքը` 4577.071 հազ. դրամ, իսկ շարժական գույքը (կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ և արտադրատնտեսական գույք)` 1399.5 հազ. դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 5976.571 հազ. դրամ.
3) որ մրցույթի հաղթողը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.09209 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը՝ 8845.929 հազ. դրամ:
7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 198468 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
9. Մրցույթին մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` անշարժ գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, պոմպակայանի շարժական գույքի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին։

Հավելված