30 Հունվարի 2014, 69 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ՏՐԱԿԵՐ 7 (TRACKER 7) էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից մատակարարված տեխնիկական միջոցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հավելված