Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2014, 72 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի և ԱՊՊԱ կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «և ԱՊՊԱ կտրոնի» և «, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «և ԱՊՊԱ կտրոնի» և «, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը.
3) որոշման հավելվածի`
ա. վերնագրից հանել «և ԱՊՊԱ կտրոնի» և «, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը,
բ. 1-ին բաժնի 1-ին կետից հանել «ԱՊՊԱ կտրոնի (այսուհետ՝ կտրոն) ձևը, բովանդակությունը, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնը նորով փոխարինելու կարգը (այդ թվում՝ կտրոնի կորստի, հափշտակման, վնասման (խոտանման) կամ ոչնչացման մասին ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու կարգը), ինչպես նաև կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը,
գ. 2-րդ բաժնի վերնագրից հանել «և կտրոնի» և «, կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշներն ու կտրոնը նորով փոխարինելու կարգը» բառերը,
դ. 2-րդ բաժնի 2-րդ և 3-րդ գլուխներն ուժը կորցրած ճանաչել,
ե. 3-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել,
զ. N 3 ձևն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: