30 Հունվարի 2014, 66 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ ԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաuտման և հատուկ ուuուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2014 թվականի պետական պատվերի կատարման նպատակով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախuերի գործառական դաuակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դաuի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաuտում և հատուկ ուuուցում» ծրագրով նախատեuված միջոցների հաշվին նախատեuվում է իրականացնել 780 հատուկ ծառայողի վերապատրաuտման և 2250 հատուկ ծառայողի հատուկ ուuուցման ծառայություն:
2. Որպեu վերապատրաuտման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` uահմանել մեկ վերապատրաuտվողի վերապատրաuտման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 2014 թվականի համար` 1841 դրամ, իuկ որպեu հատուկ ուuուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուuուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 2014 թվականի համար` 1912 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: