20 Հոկտեմբերի 2005, 1795 - Ն
«ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերում հայկական կողմից համաձայնագրերի իրականացման գործում իրավասու մարմին նշանակելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նշված փաստաթղթերի ստորագրումից հետո դրանց իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրային տվյալների բանկից համապատասխան տվյալների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։