20 Հոկտեմբերի 2005, 1751 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 4.3-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) վերակազմակերպել զարգացման և արտաքին կապերի վարչությունը` առանձնացնելով արտաքին կապերի բաժինը, ստեղծելով արտաքին կապերի վարչություն.
բ) միացման ձևով վերակազմակերպել ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչությունը և զարգացման վարչությունը` ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչությունը միացնելով զարգացման վարչությանը.
գ) վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում`
ա) 1-ին կետից հանել «և արտաքին կապերի» բառերը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11.Արտաքին կապերի վարչություն».
գ) ուժը կորցրած ճանաչել`
«4. Ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչություն» և
«9. Վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժին» կետերը.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51-րդ կետով.
«51. Ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչություն»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր