20 Հոկտեմբերի 2005, 1750 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՉԱՓԻՉ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՐՏԱՆԵՏՎՈՂ ՉԱՓՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 181րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի չափման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի ցանկը` համաձայն N 2 հանելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։