23 Հունվարի 2014, 46 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 14 րդ ու 33-րդ հոդվածների և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 12-րդ կետի 1-ին ենթակետը «տեղեկացնել» բառից հետո լրացնել «կենսաթոշակը վերահաշվարկելու համար» բառերով,
բ. 12.1-ին կետում «սույն կարգի 12-րդ կետում նշված» բառերը փոխարինել «կենuաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեuակը փոխելու» բառերով,
գ. հավելվածը 12.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.3-րդ և 12.4-րդ կետերով.
«12.3. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ եթե կենսաթոշակ նշանակելը մերժվել է օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու պատճառով, ապա ծանուցում է նրա` կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:
12.4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով, թե ինչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացնի:»,
դ. 14-րդ կետը «կատարած լինելը» բառերից հետո լրացնել « , իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` անձի կողմից եկամտային հարկ վճարած լինելը,» բառերով,
ե. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին կենսաթոշակ նշանակելիս` նրանց մասնագիտական ստաժում հաշվառվում է նաև թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:»,
զ. 30.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «40» թիվը փոխարինել «50» թվով,
է. 41-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) զինվորական կենսաթոշակները՝ զինծառայողների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված դրամական բավարարման (դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով) կամ սննդի փոխհատուցման գումարի, կամ հիմնական կենuաթոշակի չափը փոխվելու դեպքում.»,
ը. 43-րդ կետի 1-ին ենթակետում «(վերահաշվարկելուց)» բառը փոխարինել «կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց» բառերով,
թ. 43-րդ կետի 2-րդ ենթակետում «(վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց 12 ամիս հետո» բառերով,
ժ. 43-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա» և « բ» պարբերություններով.
«ա. կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության մասին փաստաթուղթ.
բ. կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակի տեսակը փոխելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը կամ կենսաթոշակի տեսակը փոխելն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության մասին փաստաթուղթ.»,
ժա. 43-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(վերահաշվարկելուց)» բառը,
ժբ. 48-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել.»,
ժգ. 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, բանկ չի ներկայացել և հայտարարություն չի ստորագրել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին:»,
ժդ. 50-րդ կետում «սահմանահատում իրականացնելու» բառերը փոխարինել «սահմանը հատելու» բառերով,
ժե. հավելվածը 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 50.1-ին, 50.2-րդ և 50.3-րդ կետերով.
«50.1. Հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենuաթոշակ վճարելը վերuկuվում է`
1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից.
3) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից:
50.2. Սույն կարգի 50.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում կենuաթոշակ վճարելը վերuկuվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկա-սոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, 3-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:
50.3. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխայի 18 տարին) լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:»,
ժզ. 58-րդ կետում «Կենսաթոշակառուի» բառը փոխարինել «Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու մասին կենսաթոշակառուի» բառերով,
ժէ. 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը մինչև լիազորագիր ներկայացնելը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա լիազորագիր ներկայացնելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխվում է, և կենսաթոշակը լիազորված անձին վճարվում է կանխիկ եղանակով` նրա գրավոր դիմումի հիման վրա:»,
ժը. 63-րդ կետում «` բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած» բառերը փոխարինել «և նոտարի վավերացրած» բառերով,
ժթ. հավելվածը 63-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 63.1-ին կետով.
«63.1. Լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում (լիազորագրով կենսաթոշակ վճարելը դադարեցվում է), եթե`
1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.
2) կենսաթոշակը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.
3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս:»,
ի. 65-րդ կետում «` բացառապես Հայաuտանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող» բառերը փոխարինել «և» բառով,
իա. 66-րդ կետում «նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող» բառերը փոխարինել «այդ անձի տված և» բառերով,
իբ. 67-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«18 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:»,
իգ. 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է` բացառությամբ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքի:»,
իդ. 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«90. Կենսաթոշակից պահումներ են կատարվում՝
1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե`
ա. կենսաթոշակառուն ներկայացրել է uխալ տեղեկություններ պարունակող փաuտաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մաuին, որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենuաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն,
բ. սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին վճարվել են ավելի գումարներ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:»,
իե. հավելվածը 90-րդ կետից հետո լրացնել հետևայալ բովանդակությամբ նոր` 90.1-ին կետով.
«90.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակից պահումներ կատարելու մասին որոշում է ընդունում, եթե ավելի վճարված գումարի չափը չի գերազանցում որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, և առկա է կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը: Եթե ավելի վճարված գումարի չափը գերազանցում է որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, կամ առկա չէ կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը, ապա պահումները կատարվում են դատական կարգով:».
2) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը «հասցեն.» բառից հետո լրացնել «, իսկ դրա անվանափոխության կամ վերակազմակերպման դեպքում` նաև անվանափոխության կամ վերակազմակերպման իրավական հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը» բառերով.
3) որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի 3-րդ սյունակում «երաժշտական ղեկավար» բառերից հետո «դաստիարակ» բառը փոխարինել «երաժիշտ դաստիարակ» բառով.
4) որոշման N 10 հավելվածի`
ա. 4-րդ կետի 1-ին ենթակետում «համաձայնագրի մասնակից պետությունում» բառերը փոխարինել «1992 թվականի մարտի 13-ի «Կենuաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մաuին», 1992 թվականի մայիuի 15-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենuաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մաuին» կամ 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենuաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մաuին» համաձայնագրի մաuնակից պետությունում (այսուհետ՝ համաձայնագրի մաuնակից պետություն)» բառերով,
բ. 26-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ժառանգության իրավունքի վկայագիրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: