Կառավարության որոշումներ

23 Հունվարի 2014, 40 - Ա

ԴԱՎԻԹ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Գագիկի Բունիաթյանին (ծնվ.` 1996 թվականի մայիսի 8-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Թումանյան փող., 28/20 շենք, բն. 9, 2013 թվականին ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ` <<Համակարգչային գիտություններ>> մասնա-գիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի ամառային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Բունիաթյանի 18 տարին լրանալու, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: