Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2014, 6 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 2-րդ կետը «Ներքին աուդիտի բաժին» բառերից հետո լրացնել «Զորահավաքային նախապատրաստության բաժին» բառերով:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժինը կարող է ունենալ մինչև երեք հաստիքային միավոր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր