19 Դեկտեմբերի 2013, 1468 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին, 26-րդ, 26.1-ին, 28-րդ և 29-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1632-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի գործունեության լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:».
2) հավելվածի 11-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հեռախոսահամարը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «հեռախոսահամարը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով,
գ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 6-րդ ենթակետում «գրանցման քարտի պատճենը» բառերը փոխարինել «գրանցման քարտի կամ գրանցման համարի» բառերով:
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:».
4) հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել լիցենզավորող մարմնի` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացումն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:».
6) հավելվածի N 1 ձևում՝
ա. «Գործունեության տեսակը (որին հավակնում է հայտատուն)» տողից հետո ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Պետական գրանցման կամ հաշվառման համարը»,
բ. հանել «պետական տուրքի վճարման անդորրագիրը,» բառերը,
գ. «գրանցման քարտի պատճենը» բառերը փոխարինել «գրանցման քարտի կամ գրանցման համարի» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: