26 Դեկտեմբերի 2013, 1510 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ռուսաստանի Դաշնության Գյումրու գլխավոր հյուպատոսարանի շենքի կառուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի
N 971-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1929-Ն որոշման վերնագրից հանել
«Ռուսաստանի Դաշնության Գյումրու գլխավոր հյուպատոսարանի շենքի կառուցման և» բառերը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ռուսաստանի Դաշնության Գյումրու գլխավոր հյուպատոսարանի շենքի կառուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 971-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1929-Ն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: