26 Դեկտեմբերի 2013, 1508 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.
«11.1) հավանություն է տալիս սույն կանոնադրության 27.4–րդ կետի 12-րդ ենթակետով նախատեսված այն պայմանագրերի փոփոխություններին, որոնցում կազմակերպությունը որպես պայմանագրի կողմ հանդես չի գալիս` բացառությամբ այն պայմանագրերի փոփոխությունների, որոնց հավանություն տալու իրավասությունը վերապահված է խորհրդին».
2) 27.4-րդ կետի 12-րդ ենթակետում`
ա. հանել «ու դրանցում կատարվող փոփոխություններին» բառերը,
բ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նշված պայմանագրերում կատարվող փոփոխությունները խորհրդի հավանությանը չեն ներկայացվում` բացառությամբ սույն կետի 15-րդ ենթակետով նախատեսված դեպքերի:».
3) 27.4-րդ կետի 15-րդ ենթակետում`
ա. «ինչպես նաև» բառերը փոխարինել «և» բառով,
բ. «վճարների» բառից հետո ենթակետը լրացնել «մեկնարկային նվազագույն» բառերով,
գ. «չափերը» բառից հետո ենթակետը լրացնել «ինչպես նաև կնքված և իրավունքների պետական գրանցում ստացած պայմանագրերով սահմանված վճարների չափերի նվազեցումները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: