Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2014, 11 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1283-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի Հանրապետական գործադիր մարմինների կողմից բարդ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգերով տրվող լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման կարգը հաստատելու մասին» N 1283-Ն որոշման N N 1 և 2 հավելվածների 6-րդ կետերում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2026

2025
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր