26 Դեկտեմբերի 2013, 1480 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 3-րդ կետին և 28-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգի՝
ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,
բ. 8-րդ կետի «է» և «թ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի՝
ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,
բ. 5-րդ կետի «ե» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի՝
ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,
բ. 14-րդ կետի 8-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրաժ ճանաչել.
4) 1-ին կետի «ժբ» ենթակետով հաստատված` մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի 12-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: