26 Դեկտեմբերի 2013, 1479 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 900-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով համաֆինանսավորման պարտավորությունների կատարման համար գումար հատկացնելու մասին» N 900-Ա որոշման 2-րդ կետում «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով» բառերով: