Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1478 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան 51, 51/9 և 51/10 հասցեներում գտնվող` համապատասխանաբար 12819800, 3537000 և 4574800 դրամ սկզբնական արժեքներով և 3412.53, 640.89, 840.16 քառ. մետր մակերեսներով շենք, շինությունները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված շենք, շինությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից շահագործվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից զբաղեցված՝ Գյումրի քաղաքի Աճեմյան 62 հասցեում գտնվող՝ 2460.03 քառ. մետր շենք, շինություններն ու 560.8 գծամետր պարիսպը և 1.684032 հեկտար հողամասը, Ղանդիլյան 3 նրբ. հասցեում գտնվող 161.09 քառ. մետր մակերեսով ավտոտնակները, 336.25 քառ. մետր կիսակառույցը, 2.5 գծամետր պարիսպը և 0.185785 հեկտար հողամասը, Ռուսթավելի փող. 22/2 հասցեում գտնվող 342.25 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և 0.157531 հեկտար հողամասը, Կայարանամերձ հրապարակ N 2 հասցեի 374.97 քառ. մետր շենքը և 0.093706 հեկտար հողամասն ու Մսի կոմբինատի թաղ. 257.65 քառ. մետր մակերեսով վարչական շենքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: