19 Դեկտեմբերի 2013, 1459 - Ա
«ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի վկայական` 03 Ա 935832, գրանցման համար` 273.110.785832) «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:
2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 3-օրյա ժամկետում «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.
2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին.
3) վարել և հրապարակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում շահագործողներին տրված թույլտվությունների ռեեստր:
4. Սահմանել, որ ռեեստրի առկայությունը հիմք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողին տրամադրված արտոնությունները կիրառելու համար: